Գլխավոր | Էջի քարտեզը | Հետադարձ կապ        
Կանոնադրություն
Հայաստանի Հանրապետության իրավաբանների միություն հասարակական կազմակերպության

  1. Ընդհանուր դրույթներ
  2. ՀՀԻՄ-ի նպատակները եւ խնդիրները
  3. ՀՀԻՄ-ի իրավունքները եւ պարտականությունները
  4. Անդամություն,անդամների իրավունքները եւ պարտականություները
  5. ՀՀԻՄ-ի կազմակերպական կառուցվածքը
  6. ՀՀԻՄ-ի սեփականության գոյացման աղբյուրները եւ օգտագործման կարգը
  7. ՀՀԻՄ-ի վերակազմակերպումը եւ լուծարումը

1. Ընդհանուր դրույթներ

1.1 "Հայաստանի Հանրապետության իրավաբանների միություն" հասարակական կազմակերպությունը /այսուհետ ՀՀԻՄ/ հասարակական կազմակերպություն է, որը մասնագիտական շահերի ընդհանրության հիման վրա միավորում է Հայաստանի Հանրապետության իրավաբաններին եւ գործում է կամավորության, ինքնակառավարման, իրավահավասարության, օրինականության եւ հրապարակայնության սկզբունքներով:
1.2 ՀՀԻՄ-ը գործում է ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, գործող օրենսդրության եւ սույն Կանոնադրության համաձայն:
1.3 ՀՀԻՄ-ը չի հետապնդում քաղաքական նպատակներ եւ չի հարում որեւէ կուսակցության:
1.4 ՀՀԻՄ-ը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարացքում եւ օտարերկրյա պետություններում, այդ պետությունների օրենսդրության համաձայն:
1.5. ՀՀԻՄ-ը պաշտոնական անվանումն է`
հայերեն` ՙՀայաստանի Հանրապետության իրավաբանների միություն՚
հասարակական կազմակերպություն /ՀՀԻՄ/
անգլերեն` ՙBar Association of the Republic of Armenia՚ non-gօvernmental
organization /BARA/
ռուսերեն` Общественная организация “Союз юристов Республики Армения” /СЮРА/
1.6. ՀՀԻՄ-ի գտնվելու վայրն է` ք.Երեւան, Ալեք Մանուկյան փ.,1:

2. ՀՀԻՄ-ի նպատակները եւ խնդիրները

2.1. ՀՀԻՄ-ի նպատակները`
ՀՀԻՄ-ի նպատակն է միավորելով Հայաստանի Հանրապետության իրավաբաններին` ծառայել հանրությանն ու իր անդամներին հետեւյալ ուղղություններով`
  • աջակցել Հայաստանի Հանրապետության` որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետության կայացմանը,
  • նպաստել ՀՀ իրավական համակարգի զարգացմանը, օրենսդրության եւ իրավունքի իրացման բարելավմանը,
  • աջակցել հասարակության մեջ իրավունքի գերակայության գաղափարի հաստատմանը, իրավական գիտելիքների տարածմանը,
  • աջակցել հանրությանը իրավական ծառայությունների մատուցմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարության եւ ազատ ձեռներեցության զարգացմանը,
  • օժանդակել Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական կրթության զարգացմանը եւ իրավաբանական գիտությունների ոլորտում հետազոտություն¬ներին,
  • նպաստել ՀՀ իրավաբանների միջեւ մասնագիտական շփումների եւ կապերի խորացմանը, նրանց ընդհանուր շահերի բացահայտմանը եւ արտահայտմանը,
  • պաշտպանել իր անդամների միասնական շահերը,
  • օժանդակել իր անդամների մասնագիտական գործունեությանը,
  • հետամուտ լինել իրավաբանական մասնագիտության հեղինակության ու նշանակության բարձրացմանը,
  • նպաստել իր անդամների մասնագիտական որակավորման եւ արհեստավարժության շարունակական աճին, իրավաբանական գործունեության բարձր բարոյաէթիկական նորմերի հաստատմանը,
  • հաստատել ու խորացնել կապեր եւ համագործակցություն ՀՀ եւ այլ պետությունների համանման եւ այլ կազմակերպությունների հետ:
2.2. ՀՀԻՄ-ի խնդիրները
Նշված նպատակների իրականացման համար ՀՀԻՄ-ը`
  • մշակում եւ իրականացնում է կազմակերպչական, գիտա-հետազոտական, կրթական,բարեգործական, քարոզչական եւ այլ ծրագրեր,
  • կազմակերպում է սեմինարներ, գիտաժողովներ, կոն‎‎ֆերանսներ, հասարակական քննարկումներ եւ այլ միջոցառումներ,
  • ծառայություններ է մատուցում իր անդամներին, այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց,
  • ներկայացնում եւ պաշտպանում է իրավաբանների մասնագիտական ընդհանուր շահերը հանրության առջեւ, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական, հասարակական-քաղաքական, օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում,
  • համագործակցում է ՀՀ պետական մարմինների եւ հաստատությունների հետ,
  • անմիջական կապեր է հաստատում ՀՀ, միջազգային եւ օտարերկրյա կազմակերպությունների հետ, մասնակցում է համատեղ ծրագրերին, անդամակցում է միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին եւ միավորումներին,
  • իրականացնում է իր կանոնադրական նպատակներից բխող այլ գործունեություն:
3. ՀՀԻՄ-ի իրավունքները եւ պարտականությունները

3.1. ՀՀԻՄ-ի իրավունքները
  1. ՀՀԻՄ-ը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցման պահից:
  2. ՀՀԻՄ-ը ունի իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները եւ կրում է համապատասխան պարտականություններ, ունի ՀՀ զինանշանի պատկերը պարունակող կլոր կնիք, դրոշմակնիք եւ պաշտոնաթուղթ, առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, հաշվարկային հաշիվ բանկում ՀՀ եւ օտարերկրյա արժույթով, կարող է ունենալ խորհրդանիշ, իր անունից կարող է ձեռք բերել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ եւ կրել պարտականություններ:
  3. ՀՀԻՄ-ը ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը եւ գործու¬նեութ¬յան ձեւերը:
  4. ՀՀԻՄ-ը իր Կանոնադրությամբ նախատեսված նպատակների եւ խնդիրների իրականացման համար իրավունք ունի`
    • ներկայացնել եւ պաշտպանել իր եւ իր անդամների իրավունքներն ու օրինական շահերը այլ հասարակական կազմակերպություններում, դատարանում, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում,
    • տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին, օրենքով սահմանված կարգով հիմնել լրատվության միջոցներ,
    • օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել, ստանալ, վարձակալել կամ այլ պայմաններով, այդ թվում անվճար, օգտագործել անշարժ գույք, հիմնական միջոցներ, տրանսպորտ, օրենքով չարգելված այլ գույք,
    • իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն իր կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների միջոցով,
    • կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր եւ գործարքներ,
    • օտարել, վարձակալության եւ անվճար օգտագործման հանձնել ցանկացած անշարժ եւ շարժական գույք,
    • ինքնուրույն կազմավորել իր ‎ֆ‎ինանսական ռեսուրսները, այդ թվում փոխառու միջոցների ներգրավմամբ, ՀՀ-ում եւ այլ պետություններում ստանալ վարկեր, հանգանակություններ, հատկացումներ, գրանտներ, այդ թվում արտարժույթով,
  5. ՀՀԻՄ-ը իրավունք ունի իրականացնել օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:
3.2. ՀՀԻՄ-ի պարտականությունները
ՀՀԻՄ-ը պարտավոր է`
  1. հրապարակել իր գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունը,
  2. տարին մեկ ՀՀ արդարադատության նախարարությանը տեղեկացնել իր գործու¬նեության շարունակման մասին,
  3. հինգ օրվա ընթացքում ՀՀ արդարադատության նախարարությանը տեղեկացնել ղեկավար մարմնի նորընտիր անդամների անձնագրային տվյալների մասին,
  4. ՀՀ արդարադատության նախարարության պահանջով նրան ներկայացնել իր բարձրա¬գույն մարմնի որոշումները,
  5. թույլ տալ ՀՀ արդարադատության նախարարության ներկայա¬ցուցչին ներկա լինել իր բարձրագույն մարմնի նիստերին,
  6. հինգ օրվա ընթացքում ՀՀ արդարադատության նախարարությանը տեղեկացնել առանձնացված ստորաբաժանում ստեղծելու մասին,
  7. վարել իր անդամների հաշվառում:
3.3. ՀՀԻՄ-ի պատասխանատվությունը
ՀՀԻՄ-ը իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով օրենքով սահմանված կարգով: ՀՀԻՄ-ը պատասխանատ¬վութ¬յուն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, իսկ վերջիններս պատասխանատվություն չեն կրում ՀՀԻՄ-ի պարտավորությունների համար:

4. Անդամություն, անդամների իրավունքները եւ
պարտականություները


4.1. Անդամություն
ՀՀԻՄ-ը ունի անհատական եւ պատվավոր անդամներ:
4.2. Անդամներ
ՀՀԻՄ-ի անդամ կարող են դառնալ ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն իրավաբանական բարձրագույն կրթություն, ընդունում են ՀՀԻՄ-ի Կանոնադրութ¬յունը, նրա նպատակներն ու խնդիրները, նպաստում նրանց իրագործմանը եւ մուծում են անդամավճար:
4.3. Պատվավոր անդամներ
ՀՀԻՄ-ի պատվավոր անդամներ կարող են լինել այն անձիք, որոնք ունեն նշանակալի ներդրում իրավագիտության եւ իրավաբանության ասպարեզում, նպաստել են իրավաբանական մասնագիտության հեղինակության բարձրացմանը, իրավական մտքի զարգացմանը, Հայաստանի Հանրապետության պետական շինարարությանն ու իրավական համակարգի բարելավմանը:
4.4. ՀՀԻՄ-ին անդամակցելը
ՀՀԻՄ-ի անդամ դառնալ ցանկացող անձը ՀՀԻՄ-ի Վարչությանը ներկայացնում է գրավոր դիմում: Պատվավոր անդամ ընտրելու մասին առաջարկություն կարող է ներկայացնել Վարչության անդամը: Անդամակցության մասին հարցը լուծում է ՀՀԻՄ-ի Վարչությունը, որի որոշումը մերժման դեպքում գանգատարկման ենթակա չէ:
4.5. ՀՀԻՄ-ի անդամների իրավունքները
ՀՀԻՄ-ի անդամը իրավունք ունի`
  1. ընտրել եւ ընտրվել ՀՀԻՄ-ի ղեկավար մարմիններում,
  2. ստանալ պարբերական եւ սպառիչ տեղեկատվություն ՀՀԻՄ-ի գործունեության եւ ծրագրերի մասին,
  3. առաջարկություններ ներկայացնել ՀՀԻՄ-ի գործունեության վերաբերյալ,
  4. . մասնակցել ՀՀԻՄ-ի ծրագրերի մշակմանը եւ իրագործմանը, այդ թվում նաեւ անդամակցելով ՀՀԻՄ-ի մշտական ու ժամանակավոր մարմիններին,
  5. մասնակցել ՀՀԻՄ-ի կողմից կազմակերպվող միջոցառումներին,
  6. առաջնային կարգով օգտվել ՀՀԻՄ-ի կողմից մատուցվող ծառայություններից,
  7. . դուրս գալ ՀՀԻՄ-ի անդամությունից:
4.6. ՀՀԻՄ-ի անդամի պարտականությունները
ՀՀԻՄ-ի անդամը պարտավոր է`
  1. պատվով կրել հայ իրավաբանի, ՀՀԻՄ-ի անդամի կոչումը,
  2. հոգալ իրավաբանական մասնագիտության, ՀՀԻՄ-ի հեղինակության բարձրաց¬ման մասին,
  3. օժանդակել ՀՀԻՄ-ի Կանոնադրական նպատակների, կատարվող ծրագրերի իրա¬գործմանը,
  4. հարգել եւ կատարել ՀՀԻՄ-ի Կանոնադրական պահանջները եւ ղեկավար մարմնի որոշումները, բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները,
  5. մուծել անդամավճար:
4.7. Անդամության դադարումը
ՀՀԻՄ-ի անդամության դադարման հիմքերն են`
  1. այդ մասին անդամի` Վարչությանը ներկայացրած գրավոր դիմումը,
  2. ՀՀԻՄ-ի Վարչության որոշումը` անդամի կողմից Կանոնադրության, ներքին կար¬գա¬պահական կանոնների խախտման, հայ իրավաբանին, ՀՀԻՄ-ի անդամին անհարիր արարքի կատարման դեպքերում:

5. ՀՀԻՄ-ի կազմակերպական կառուցվածքը

5.1. ՀՀԻՄ-ի բարձրագույն մարմինը
ՀՀԻՄ-ի բարձրագույն մարմինը ՀՀԻՄ-ի Համագումարն է, որը գումարվում է ՀՀԻՄ-ի Վարչության կողմից` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս քան երեք տարին մեկ անգամ: ՀՀԻՄ-ի Համագումարը կարող է հրավիրվել ՀՀԻՄ-ի Նախագահի, ՀՀԻՄ-ի անդամների 1/3-ի, ՀՀԻՄ-ի Վարչության կամ Վերստուգիչ հանձնաժողովի պահանջով: Համագումարի անցկացման ժամանակը եւ վայրը, պատվիրակների ընտրության կարգը որոշվում է ՀՀԻՄ-ի Վարչության կողմից: Համագումարը կարող է որոշումներ ընդունել, եթե քվեարկությանը ներկա են պատվիրակների կեսից ավելին: Բոլոր որոշումները ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին ներկա պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ:
5.2. Համագումարի իրավասությունը
ՀՀԻՄ-ի համագումարը`
  1. ընդունում է ՀՀԻՄ-ի Կանոնադրությունը եւ նրա մեջ կատարում է փոփո¬խութ¬յուն¬ներ,
  2. ընտրում է ՀՀԻՄ-ի Վարչություն եւ Վերստուգիչ հանձնաժողով,
  3. լսում եւ հաստատում է Վարչության եւ Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվութ¬յունները,
  4. կարող է քննարկել եւ հաստատել ՀՀԻՄ-ի գործունեության երկարաժամկետ ծրագրեր,
  5. կարող է լուծել ՀՀԻՄ-ի գործունեության հետ կապված այլ հարցեր,
  6. կարող է ընդունել որոշում ՀՀԻՄ-ի վերակազմակերպման եւ լուծարման մասին:
5.3. ՀՀԻՄ-ի ղեկավար մարմինը
ՀՀԻՄ-ի ղեկավար մարմինը ՀՀԻՄ-ի Վարչությունն է, որը իրականացնում է ՀՀԻՄ-ի ընդահուր ղեկավարումը, որոշում է ՀՀԻՄ-ի գործունեության հիմնական ուղղությունները եւ ձեւերը: Վարչությունը կազմված է ՀՀԻՄ-ի Նախագահից, Փոխնախագահից, Գործադիր տնօրենից եւ անդամներից: Վարչության պաշտոնավարության ժամկետը 3 տարի է: Վարչությունը կարող է որոշումներ կայացնել, եթե նիստին ներկա են ոչ պակաս քան Վարչության անդամների կեսից ավելին: Որոշումները ընդունվում են նիստին ներկա Վարչության անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն Կանոնադրության 5.4.7. կետով նախատեսված որոշումների, որոնք ընդունվում են Վարչության անդամների ձայների 2/3-ով:
5.4. Վարչության իրավասությունը ՀՀԻՄ-ի Վարչությունը`
  1. ղեկավարում է ՀՀԻՄ-ի ընթացիկ գործունեությունը ՀՀԻՄ-ի Համագումարների միջեւ ընկած ժամանակաշրջանում,
  2. ՀՀԻՄ-ի Համագումարին ներկայացնում է առաջարկություններ ՀՀԻՄ-ի գործու¬նեության երկարաժամկետ ծրագրերի, Համագումարի իրավասությանը վերաբերվող այլ հարցերի լուծման մասին,
  3. որոշում է ՀՀԻՄ-ի Համագումարի անցկացման ժամանակը եւ վայրը, պատվի¬¬րակնե¬րի ընտրության կարգը, իր նախաձեռնությամբ կամ ՀՀԻՄ-ի Նախագահի, ՀՀԻՄ-ի անդամների 1/3-ի, Վերստուգիչ հանձնաժողովի պահանջով գումարում է ՀՀԻՄ-ի Համագումար,
  4. մշակում եւ հաստատում է ՀՀԻՄ-ի գործունեության ծրագրերը, վերահսկում է նրանց իրագործումը,
  5. ընդունում է ՀՀԻՄ-ի գործունեությունը կանոնակարգող որոշումներ, սահմանում է ՀՀԻՄ-ի ներգին կարգապահական կանոնները,
  6. ընդունում է ՀՀԻՄ-ի նոր անդամներ եւ դադարեցնում է ՀՀԻՄ-ում անդամությունը,
  7. իր կազմից 3 տարվա ժամկետով ընտրում է ՀՀԻՄ-ի Նախագահին եւ Փոխնախա¬գահին, ՀՀԻՄ-ի Նախագահի ներկայացմամբ նշանակում է Գործադիր տնօրենին, ընդունում է նրանց հրաժարականը,
  8. լսում է ՀՀԻՄ-ի Նախագահի ամենամյա հաշվետվությունը,
  9. սահմանում է ‎ֆինանսական միջոցների, այլ գույքի օգտագործման կարգը եւ վերա¬հսկում է նրա կատարումը, հաստատում է ՀՀԻՄ-ի հաշվեկշիռը, ‎ֆինանսական հաշվետվությունները, սահմանում է անդամավճարի չափը եւ մուծման կարգը,
  10. կազմում եւ լուծարում է ՀՀԻՄ-ի մշտական մարմիններ /կոմիտեներ/, հաստա¬տում է նրանց գործունեության ծրագիրը, անհատական կազմը, տարեկան հաշվետվությունը,
  11. ստեղծում եւ լուծարում է ՀՀԻՄ-ի առանձնացված ստորաբաժանումներ /մար¬զա¬յին եւ Երեւանի միջթաղային վարչություններ/, հաստատում է նրանց կանոնադրությունները,
  12. ՀՀԻՄ-ի Նախագահի ներկայացմամբ հաստատում է ՀՀԻՄ-ի աշխատակազմի հաս¬տիք¬ները,
  13. հիմնում, վերակազմավորում եւ լուծարում է տնտեսական ընկերություններ,
  14. լուծում է ՀՀԻՄ-ի Համագումարի իրավասությանը չվերապահված այլ խնդիրներ:
5.5. ՀՀԻՄ-ի Նախագահը
ՀՀԻՄ-ի ընթացիկ գործունեության ղեկավարումը իրականացնում է ՀՀԻՄ-ի Նախագահը, որը
  1. ղեկավարում է Վարչության աշխատանքները եւ նախագահում է նրա նիստերին, որոնք գումարում է ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս քան երեք ամիսը մեկ անգամ,
  2. կազմակերպում է Վարչության որոշումների կատարումը,
  3. առանց լիազորագրի գործում է ՀՀԻՄ-ի անունից, ներկայացնում է նրա շահերը,
  4. անմիջականորեն կամ Գործադիր տնօրենի միջոցով ղեկավարում է ՀՀԻՄ-ի աշխա¬տա¬կազմի, տարածքային ստորաբաժանումների, մշտական եւ ժամանակավոր մարմինների գործունեությունը,
  5. կազմում եւ լուծարում է ՀՀԻՄ-ի ժամանակավոր մարմիներ /հանձնաժողովներ/, հաստատում է նրանց գործունեության ծրագրերը, անհատական կազմը, հաշվետվությունը,
  6. ներկայացնում է ՀՀԻՄ-ի Գործադիր տնօրենի թեկնածությունը,
  7. ձեւավորում է ՀՀԻՄ-ի աշխատակազմը,
  8. տնօրինում է ՀՀԻՄ-ի գույքը, կնքում է պայմանագրեր եւ այլ գործարքներ, բանկերում բացում է հաշվարկային եւ այլ հաշիվներ,
  9. իր կարգադրությամբ սույն Կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորութ¬յուն¬ներով օժտում է Փոխնախագահին, Գործադիր տնօրենին, Վարչության այլ անդամի,
  10. Վարչության համաձայնությամբ լուծում է այլ հարցեր:
5.6. ՀՀԻՄ-ի Փ ոխնախագահը
ՀՀԻՄ-ի Փոխնախագահը կատարում է ՀՀԻՄ-ի Նախագահի հանձնարարությունները, իրականացնելով նրան վերապահված լիազորությունները:
5.7. ՀՀԻՄ-ի Գործադիր տնօրենը
ՀՀԻՄ-ի աշխատանքների ընթացիկ կառավարումը իրականացնում է ՀՀԻՄ-ի Գործադիր տնօրենը, որը
  1. նախապատրաստում է Վարչության նիստերը,
  2. ներկայացնում է ՀՀԻՄ-ը քաղաքացիների, այլ կազմակերպությունների, ձեռնար¬կութ¬յունների եւ պետական մարմինների հետ հարաբերություններում,
  3. համակարգում է ՀՀԻՄ-ի առանձնացված ստորաբաժանումների, մշտական եւ ժամանակավոր մարմինների աշխատանքները,
  4. ղեկավարում է աշխատակազմի գործունեությունը,
  5. ՀՀԻՄ-ի Նախագահի կարգադրությամբ իրականացնում է այլ լիազորություններ:
5.8. ՀՀԻՄ-ի Վերստուգիչ հանձնաժողովը
  1. ՀՀԻՄ-ի Վերստուգիչ հանձնաժողովը ընտրվում է ՀՀԻՄ-ի Համագումարի կողմից 3 տարի ժամկետով եւ հաշվետու է նրան: Վերստուգիչ հանձաժողովը հսկողություն է իրականացնում ՀՀԻՄ-ի ղեկավար մարմինների գործունեության նկատմամբ, ստուգում է ‎ֆինանսական եւ մյուս փաստաթղթերը, այդ թվում հաշվեկշիռը, հետեւում է գույքի պահպանմանը, ՀՀԻՄ-ի բարձրագույն ու ղեկավար մարմինների որոշումների կատարմանը:
  2. ՀՀԻՄ-ի Վերստուգիչ հանձնաժողովը կարող է որոշումներ կայացնել, եթե քվեար¬կությանը մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Վերստուգիչ հանձնաժողովում որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
  3. Վերստուգիչ հանձնաժողովը նաեւ կարող է`
  4. ՀՀԻՄ-ի Վարչությանը պահանջ ներկայացնել գումարել ՀՀԻՄ-ի Համագումար,
  5. ՀՀԻՄ-ի գույքի տնօրինման մասին եզրակացություն ներկայացնել ՀՀԻՄ-ի Համա¬գու¬մարին եւ Վարչությանը,
  6. ՀՀԻՄ-ի Վարչության հանձնարարությամբ վերահսկել /ստուգել/ ՀՀԻՄ-ի առանձ¬նաց¬ված ստորաբաժանումների գործունեությունը, որի արդյունքների վերաբերյալ ներկայացնում է համապատասխան եզրակացություն:
5.9. ՀՀԻՄ-ի առանձնացված ստորաբաժանումները
ՀՀԻՄ-ի Վարչությունը կարող է ստեղծել մարզային եւ Երեւանի միջթաղային ստորաբաժանումներ` վարչություններ, որոնք իրականացնում են ՀՀԻՄ-ի կանոնադրային խնդիրների լուծմանը ուղղված գործունեություն համպատասխան տարածքում: Նրանց ձեւավորման, իրավասության եւ լուծարման կարգը սահմանվում է ՀՀԻՄ-ի Վարչության կողմից:
5.10. ՀՀԻՄ-ի մշտական մարմինները
ՀՀԻՄ-ի մշտական մարմիններն են կոմիտեները, որոնք պատասխանատու են ՀՀԻՄ-ի գործունեության որոշակի ուղղությունների կամ ոլորտների համար: Նրանց քանակը, կազմավորման կարգը եւ գործունեության ձեւերը սահմանվում են ՀՀԻՄ-ի Վարչության կողմից:
5.11. ՀՀԻՄ-ի ժամանակավոր մարմինները
ՀՀԻՄ-ի ժամանակավոր մարմիններ են հանձնաժողովները, որոնք ստեղծվում են ՀՀԻՄ-ի ծրագրերի իրականացման նպատակով: Նրանց քանակը, կազմավորման կարգը եւ գործունեության ձեւերը ՀՀԻՄ-ի Նախագահի ներկայացմամբ սահմանվում են ՀՀԻՄ-ի Վարչության կողմից:

6. ՀՀԻՄ-ի սեփականության գոյացման աղբյուրները եւ օգտագործման կարգըr

6.1. ՀՀԻՄ-ը որպես սեփականություն կարող է ունենալ շենքեր, շինություններ, բնակարանային ‎Ֆոնդ, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր եւ օրենքով չարգելված այլ գույք:
6.2. ՀՀԻՄ-ի անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնեմասի իրավունք չունի:
6.3. ՀՀԻՄ-ի սեփականության գոյացման աղբյուրներ կարող են լինել`
  • ՀՀԻՄ-ի անդամների անդամավճարները, դրամական եւ նյութական ներդրումները,
  • բանկային հիմնարկներից ստացած վարկերը,
  • բարեգործական ներդրումները, քաղաքացիների եւ կազմակերպությունների նվիրատվությունները, հատկացումները,
  • ՀՀԻՄ-ի կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների կողմից փոխանցված գումարները,
  • ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերը ու աղբյուրները:
6.4. ՀՀԻՄ-ի միջոցները կարող են օգտագործվել միայն ՀՀԻՄ-ի Կանոնադրությամբ սահմանված նպատակների եւ խնդիրների իրականացման համար:
6.5. ՀՀԻՄ-ի տարեկան ընդհանուր ծախսերում կազմակերպչական ծախսերի մասնաբաժնի առավելագույն չափը սահմանվում է 70 տոկոս:

7. ՀՀԻՄ-ի վերակազմակերպումը եւ լուծարումը

7.1. ՀՀԻՄ-ի վերակազմակերպումը /միաձուլումը, միացումը, բաժանումը/ իրականացվում է նրա Համագումարի որոշմամբ, օրենքով սահմանված կարգով: ՀՀԻՄ-ը կարող է լուծարվել ՀՀԻՄ-ի Համագումարի կամ դատարանի որոշմամբ:
7.2. ՀՀԻՄ-ի Համագումարը լուծարման մասին պարտավոր է հնգօրյա ժամկետում գրավոր հայտնել ՀՀ արդարադատության նախարարությանը:
7.3. ՀՀԻՄ-ի Համագումարը ՀՀ արդարադատության նախարարության համաձայնությամբ կազմավորում է լուծարային հանձնաժողով եւ օրենքով նախատեսված կարգով սահմանում է լուծարման կարգը եւ ժամկետները:
7.4. ՀՀԻՄ-ի լուծարման դեպքում լուծարային հանձնաժողովը պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, լուծարման մասին որոշում կայացրած մարմնի կողմից սահմանված կարգով, օգտագործում է նրա կանոնադրական նպատակների եւ խնդիրների իրականացման համար, իսկ եթե դա անհնար է, ապա փոխանցվում է պետական բյուջե:
   Դարձնել  շքաթերթ
   Ավելացնել ընտրանիի մեջ
Նորություն գրադարանում


Քոչարյան Վ.

Իրավաբանների
Ակումբ
Հարց: 3333333333
 aaaaaaaaaaaa
 2222222222222222
 33333333333333333

  Disclaimer  |   © 2004-2005 Iravaban.am | Реклама:    онлайн покер     HayTube