 |
DISCLAIMER
ԿԱՐԴԱՑԵՔ ՄԻՆՉԵՎ IRAVABAN.AM ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼԸ |
Տեղեկություն, ոչ թե խորհուրդ: IRAVABAN.AM կայքը ներկայացնում է
տեղեկություններ, որոնք կոչված են ծառայել հասարակության լայն զանգվածներին,
հատկապես` ինտերնետից օգտվող, բայց ցածր եկամուտ ունեցող անձնանց: Այս ինտերնետ
կայքից օգտվելով` Ձեր և IRAVABAN.AM կայքի միջև չի առաջանում փաստաբան-վստահորդ
փոխհարաբերություն: Թեև այս ինտերնետ կայքում զետեղված տեղեկությունները
հետապնդում են իրավական խնդիրները լուսաբանելու նպատակ, սակայն դրանք չեն
հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն և չեն կարող փոխարինել Ձեր փաստաբանի
կողմից տրամադրած մասնագիտական /պրոֆեսիոնալ/ խորհրդատվությանը: Նրանք, ովքեր որոշակի
իրավաբանական խորհրդատվության կամ օգնության կարիք ունեն, պետք է դիմեն փաստաբանի
օգնությանը IRAVABAN.AM կայքի միջոցով կամ որևէ այլ կերպ: Մեզ կամ սույն կայքում նշված
իրավաբանների էլեկտրոնային հասցեներին ուղարկված ցանկացած էլեկտրոնային նամակ չի
առաջացնում փաստաբան-վստահորդ փոխհարաբերություն և չի հանդիսանում կոնֆիդենցիալ:
Տեղեկությունների փոխանցումը սույն կայքից կամ էլեկտրոնային հասցեից օգտվելը չի
ստեղծում փաստաբան-վստահորդ փոխհարաբերություն IRAVABAN.AM կայքի և այլ անձի միջև:
Գովազդ: Իրավաբանների գրանցումը և նրանց հետագա ներկայացումը IRAVABAN.AM կայքի
միջոցով որոշակի երկրներում կարող է համարվել գովազդ: Այնուամենայնիվ, իրավաբանի
ընտրությունն իրենից ներկայացնում է կարևոր որոշում, որի ընդունման ժամանակ պետք
չէ ղեկավարվել միայն գովազդով: Իրավաբանը կարող է ցուցակի մեջ լինել IRAVABAN.AM կայքում,
սակայն դա չի նշանակում, որ մենք խորհուրդ ենք տալիս օգտվել տվյալ իրավաբանի ծառայություններից:
Մինչև որևէ փաստաբանի ծառայություններից օգտվելը, Դուք պետք է հետաքրքրվեք
վերջինիս մասնագիտական որակավորման և պրակտիկայի վերաբերյալ:
Պատասխանատվության սահմանափակում: IRAVABAN.AM կայքը ոչ մի պարագայում չի
կրում որևէ պատասխանատվություն այն վնասի համար (ներառյալ, բայց առանց
սահմանափակման, ուղղակի, անուղղակի, իրական, պատահական, հետևանքային,
պատժիչ կամ նմանատիպ այլ վնասների համար), որը պատճառվել է սույն ինտերնետային
կայքից օգտվելու հետևանքով: Դրա մեջ են մտնում պայմանագրային կամ դելիկտային
վնասները, ինչպես նաև իրավունքի տեսության մեջ տեղ գտած այլ վնասները
(ներառյալ օբյեկտիվ պատասխանատվությունը) կամ ցանկացած պահանջ,
որը ներկայացվել է անձին տվյալ ինտերնետային կայքից օգտվելու կապակցությամբ:
Տեղեկատվության համար պատասխանատվություն: IRAVABAN.AM կայքում զետեղված
տեղեկությունները ենթադրվում են, որ ճիշտ են, վստահելի և արդիական: Սակայն IRAVABAN.AM
կայքը չի կրում որևէ պատասխանատվություն տեղեկության մեջ տեղ գտած սխալների
կամ բացթողումների համար, քանի որ այդ տեղեկությունները մեր կողմից չեն ստուգվել:
Ուստի մենք չենք երաշխավորում, որ սույն կայքում տեղ գտած տեղեկությունները, նյութերը,
ձևերը և հղումները ճիշտ են, ամբողջական, արդիական և գտնվում են ուժի մեջ:
IRAVABAN.AM կայքը տրամադրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և իրավական
ռեսուրսների վերաբերյալ տեղեկություններ: Քանի որ այլ պետությունների
օրենսդրությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը,
ուստի IRAVABAN.AM կայքում տեղ գտած տեղեկությունները չեն կարող կիրառվել այն դեպքերի
համար, երբ խնդիրը կապված է այլ պետության օրենսդրության կիրառման հետ:
Հղումների համար պատասխանատվություն: Մենք տրամադրում ենք հղումներ այլ
ինտերնետային կայքերին, ինչը, մեր կարծիքով, օգտակար կամ տեղեկատվական /ինֆորմատիվ/
կարող է լինել Ձեր համար: Սակայն, մենք չենք կրում պատասխանատվություն այլ ինտերնետային
կայքերում տեղ գտած տեղեկությունների համար: Այդ հղումները երրորդ անձնանց
ինտերնետային կայքերին կամ տեղեկությանը նախատեսված չեն և չպետք է մեկնաբանվեն
Ձեր կողմից որպես այդ կայքերում տեղ գտած տեղեկությունների, ապրանքների կամ ծառայությունների
երաշխավորություն կամ ներկայացում: Մենք չենք սպասարկում և հսկում այդ ինտերնետային կայքերը,
հետևապես չենք կարող երաշխավորել դրանց տեղեկությունների ստույգ, վստահելի և արդիական լինելը:
|
|
|
 |
 |
Նորություն գրադարանում |
Warning: getimagesize(../../images/photos/1273488996.jpg) [function.getimagesize]: failed to open stream: No such file or directory in /home/partner/iravaban.am/am/includes/new_in_library.php on line 17
Warning: Division by zero in /home/partner/iravaban.am/am/includes/new_in_library.php on line 18
Warning: Division by zero in /home/partner/iravaban.am/am/includes/new_in_library.php on line 23
Հայերեն տարբերակը բացակայում է
|
|
 |
Իրավաբանների Ակումբ |
|