Գլխավոր | Էջի քարտեզը | Հետադարձ կապ        
Legal Aid am

<<Վերադարձ
Հարց Կատեգորիա` Փախսատականների վերաբերյալ հարցեր
Ամսաթիվ` 2006-03-13
Համար` 00000084
Ովքեր են ընդգրկվում արտահերթության, առաջնահերթության և ընդհանուր ցուցակներում

Պատասխան Ամսաթիվ` 2006-03-13
Արտահերթության ցուցակներում ընդգրկվում են այն ընտանիքները, որոնց բնակելի տարածությունն աղետի հետևանքով դարձել է ոչ պիտանի կամ որոնք նախքան սույն որոշման ընդունումը առնվազն հինգ տարի բնակվում են 4-րդ կարգի վթարային շենքում, որոնց խնամքի տակ կա /կան/ երկկողմանի ծնողազուրկ երեխա /երեխաներ/, որոնք նախքան բնակարանի կարիքավորների հաշվառման մասին որոշման ընդունումը առնվազն հինգ տարի բնակվել են ապօրինի զբաղեցրած բնակելի տարածություններում և դատարանի վճռի հիման վրա ազատել են այդ բնակելի տարածությունները, որոնք ՀՀ կառավարության կամ վարչապետի որոշմամբ ազատել են ժամանակավոր կացարանները:
Առաջնահերթության ցուցակում ընդգրկվում են պատերազմի հաշմանդամների ու զոհված ազատամարտիկների ընտանիքները և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձինք, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները, պետական կամ հասարակական պարտականությունները կատարելիս, մարդկային կյանք փրկելիս զոհված անձանց ընտանիքները, չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքները, մինչև 8 տարեկան երկվորյակ երեխաներ ունեցող ընտանիքները:
Առաջնահերթության և արտահերթության ցուցակներում չընդգրկված փախստականները հերթագրվում են ընդհանուր ցուցակում` հաշվի առնելով ՀՀ ներգաղթելու տարեթիվը, ընտանիքի անդամների թիվը` հետևյալ հերթականությամբ` վթարային ու խարխուլ տներում, նկուղներում, բարաքներում և բնակության համար ոչ պիտանի այլ շինություններում,ինչպես նաև սահմանված կարգով նախկինում հատկացված, բայց բնակության համար ոչ պիտանի ճանաչված այլ բնակելի տարածություններում բնակվողները, դպրոցներում, մանկապարտեզներում բնակվողները, ժամանակավոր այլ կացարաններում, ազգականների մոտ բնակվողները, ապօրինի զբաղեցրած բնակարաններում բնակվողները, հանրակացարաններում բնակվողները, հյուրանոցներում բնակվողները, վարձով, ենթավարձակալությամբ բնակվողները:
Արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող փախստականներին բնակելի տարածություն հատկացնելուց հետո տվյալ տարվա մնացած բնակարանային ֆոնդը բաշխվում է հետևյալ կարգով` բնակարանային ֆոնդի 60 տոկոսը` առաջնահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցողներին, 40 տոկոսը` ընդհանուր հիմունքներով բնակարան ստանալու իրավունք ունեցողներին:

   Դարձնել  շքաթերթ
   Ավելացնել ընտրանիի մեջ
Նորություն գրադարանում

Warning: getimagesize(../../images/photos/1273488996.jpg) [function.getimagesize]: failed to open stream: No such file or directory in /home/partner/iravaban.am/am/includes/new_in_library.php on line 17

Warning: Division by zero in /home/partner/iravaban.am/am/includes/new_in_library.php on line 18

Warning: Division by zero in /home/partner/iravaban.am/am/includes/new_in_library.php on line 23

Հայերեն տարբերակը բացակայում է

Իրավաբանների
Ակումբ
Հարց: 3333333333
 aaaaaaaaaaaa
 2222222222222222
 33333333333333333

  Disclaimer  |   © 2004-2005 Iravaban.am | Реклама:    онлайн покер     HayTube